Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բժշկական խմբերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք հեռավոր գյուղերում և մարզերում օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը: Տեղի բնակիչները բժիշկներին են դիմում՝ հիմնականում կապված տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար»։
Նշվում է՝ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, ինչպես նաև համաճարակաբաններ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ -76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկի օդանավակայանից տեղափոխվել էին Երևան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը