Ես գիտեմ որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Այս մասին հանրահավաքին հարթակից ասաց Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մենք պետք է հզորանանք, մեր հավատքի, մեր սիրո մեջ:
«Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ պառակտում սկսեցինք առաջացնել` սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանիցներ, մենք հայ ենք: Մենք պետք է ապաշխարենք մեր մեջ, մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե եղավ, մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ է սպասում, Աստված պահապան քեզ իմ հայ ժողովուրդ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը