03 12 2020

Մահացել է հոգեբան Սամվել Խուդոյանը

Մահացել է հոգեբան Սամվել Խուդոյանը

Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը:  Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:

 

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ