«Փաստ» թերթի պնդումները, թե Արսեն Թորոսյանը հրաժարվել է ռուսական պատվաստանյութ գնել և պայմանավորվածություններ ունի այլ կազմակերպությունների հետ, չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
«Թորոսյանը կամավոր է գրանցվել ռուսական պատվաստանյութի փորձարկումներում, իսկ պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն Հայաստանը չունի ոչ մի կազմակերպության հետ», - նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը