03 12 2020

Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ․ շուշեցի



Այսօր՝ դեկլտեմբերի 3-ին շուշեցիները եկել էին Հայաստանի ներկայացուցչին ներկայացնելու, որ մտահոգվի կացարանների խնդրով։

«Մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում և հիմա պետք է ազատեն այն և խնդրեցինք Ղազարյանին, որ այդ հարցով զբաղվի: Մենք առաջինը հիմա պետք է մտածենք մեր անվտանգության մասին, հետո նոր տան մասին, ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց շուշեցի Նարինե Գրգորյանը:

Հարցին, ինչո՞ւ եք ասում, որ Ստեփանակերտը անվտանգ է, երբ բազմաթիվ արցախցիներ վերադառնում են Ստեփանակերտ, Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ, իսկ Արցախում չպայթած ռումբեր կան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ