Արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին փոխհատուցում կտրվի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախի քաղաքացիների մի մասն այս պահին իրենց կեցությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ իրենց բնակավայրերը պատերազմի հետևանքով չեն գտնվում Արցախի Հանարապետության վերահսկողության ներքո, և քաղաքացիների զգալի հատվածն իրենց կեցությունն ապահովում են մասնավոր տներում, բնակարանններում ՀՀ այլ քաղաքացիների հյուրընկալության արդյունքում:
Միջոցառումն իրենից ենթադրում է այն քաղաքացիներին տալ ֆինանսական աջակցություն, ովքեր որ տրամադրում են իրենց բնակարանները, կամ տները արցախցիներին: Յուրաքանչյուր անձի մասով ՀՀ-ում 30 հազար փոխհատուցվող գումար, և ԱՀ-ում, եթե կտան հյուրընկալող կացարան՝ 45 հազար դրամ»:
Կառավարությունը որոշումն ընդունեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը