02 12 2020

Տղերք ամոթ է․ դուք ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադան ե՞ք ապահովում. Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին

Տղերք ամոթ է․ դուք ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադան ե՞ք ապահովում. Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին

ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացրածների մի մասը պարտադիր ժամկետային ծառայություն չի անցել, պատերազմին էլ չի մասնակցել։ ԱԱԾ, հատուկ մեկ անգամ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից այսօր տարածված հայտարարությանը:

«Արցախի նախագահի հայտարարությունից հետո կամ դա պետք է հերքեիք կամ համազգեստ, ուսադիր հանեիք ու գետինը մտնեիք։

Դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառույց ե՞ք, թե՞ Նիկոլի անձնական քմահաճույքները ապահովող խմբակ։

Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում։

Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մի կետի, երբ մեր Արցախի շուրջ 80%-ն արդեն թշնամու վերահսկողության տակ է, Հայաստանի սահմանները խիստ խոցելի, մի քանի հազար հայ մարդ է զոհվել, շատերը հաշմանդամ դարձել, մեծ թվով մարդկանց ճակատագիր հայտնի չէ. գերեվարվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում մնացած մարմիններ։

Իսկ դուք, ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադան ե՞ք ապահովում, դուք ամոթի, արժանապատվության մասին լրիվ մոռացել ե՞ք։

Մի արեք, հետ կանգնեք ձեզ, ձեր կառույցին ոչ հարիր պահվածքից և վերջապես զբաղվեք նրանով, ինչով պետք է զբաղվեք»,- գրել է Աբրահամյանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ