Եթե աղմուկը մեծ լինի քաղաքացիների կողմից, ամեն մեկն իր երկրի դեսպանատներին հանձնի նամակներ, կարծում եմ, որ մի քայլ տեղից կշարժենք, որովհետև մեր պահանջածը քմահաճույք չէ, սա կնքաված խայտառակ պայմանագրի կետ է, որը պարտավոր են կատարել, որովհետև մնացած կետերը շատ պարտաճանաչ կատարվում են: Դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն մտավորականների երթի ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը. «Անհնար է սպասել, րոպե առաջ այս հարցը պետք է լուծվի»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին դիմելուց հետո, ինչպես նշեց Հրանտ Թոխատյանը՝ կդիմեն նաև ՀՀ կառավարություն. «Քանի որ տեսնում էինք անգործություն և որոշեցինք այսպիսի բան անել, մեզ ասացին, որ իրենք գործում են, հիմա ուզում ենք հարցնել մեր կառավարությունից՝ ի՞նչ է արվել, ե՞րբ կգա մեր առաջին զինվորը տուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը