Այդ մարդն արդեն սկսել է «Իմ մեղքը» մեմուարների շարքի հրապարակումը, զավեշտ է, անհարմար է: Հիշում եք պատերազմի առաջին օրերից իր հայտարարությունները ԱԺ-ում՝ «ինչ էլ լինի՝ մենք պարտված չենք», մի շատ վտանգավոր հայտարարություն արեց, որը հետո ես վերծանեցի իր ելույթը՝ «Ադրբեջանին հաղթանակը հեշտ չի տրվելու»: Դրանից հետո նա մեղքը գցեց բոլորի վրա՝ մայրերի վրա, որ չեն թողնում իրենց որդիները, ամուսինները գնան, հետո սկսեց դավաճանների փնտրտուք, որ հրամանատարների մեջ եղել են դավաճաններ, հետո՝ նախկիններին: Հիմա տեսնում ենք, որ մեղադրում է բոլոր նախկին նախագահներին: Բոլորը մեղավոր են, բացի իրենից: Բայց եթե կա մեկ մարդ, որ մեղավոր է, այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը պատմեց, թե ինչ է տեսել Սոթքում. «Ես ինքս, երբ գնացի Սոթք, ադրբեջանցի զինվորը ինձանից կանգնած էր 1.5 մետր հեռավորության վրա, այսինքն, ինքը Ադրբեջանի սահմանը բերեց և մտցրեց Հայաստան»:
Մեր դիտարկմանը՝ իր ասելուց իմանում ենք, որ դուք մինչև նոյեմբերի 9-ը շատ լավ իմացել եք՝ ինչ է կատարվում՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ինքը ստում է, ինչպես ստել է միշտ, ինչպես ստել է, երբ լրագրող էր, ինչպես ստել է, երբ պատգամավոր էր, ստել է այս վերջին 2 տարի 7 ամիսներին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը