Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում, որը հարակից է ԼՂ-ին, ականի պայթելու հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին հաղորդել են հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, գրում է ТАСС-ը:
«Նոյեմբերի 28-ին, ժամը 15:20-ին, Ֆիզուլիի շրջանի Աշագի-Սեյիդախմեդլի գյուղում Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան, նախնական վարկածով, պայթել է հակատանկային ականից, զոհվել են մեքենայի մեջ գտնվող Ադրբեջանի հինգ քաղաքացիներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.2 («Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում») եւ 116.0.6 («Միջազգային հումանիտար իրավունքի խախտում՝ զինված ընդհարումների ժամանակ») հոդվածներով, հետաքննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը:
.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը