Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Ու եթե կանգնենք իր կողքին և մնացած այն մարդկանց կողքին, ովքեր այսօր զբաղված են այս ամենակարևոր հարցով, մենք պետք է հասնենք արդյունքի։ Ունենք շատ ու շատ գերիներ, կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամական տարածքում։Այս մասին Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացվող հանրահավաքում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նշենք, որ արվեստագետների ակցիան վերաբերում է գերեվարված ու անհետ կորած զինծառայողներին վերադարձնելու հարցին։
Պետք է դիմենք այն մարդկանց, ովքեր կարող են մեզ օգնել՝ վերադարձնել այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա։ Կանցնի մի որոշ ժամանակ, արդեն ուշ կլինի։ Եթե մենք այսօր չաղաղակենք, չգոռանք, ուշ է լինելու, մենք կկորցնենք այդ տղաներին։ Եվ նաև անպայման մեր հերոսների դիերը պետք է հասնեն իրենց ծնողներին, հարզատներին։ Եթե մեր գրած մեկ նամակը դառնա 10 մլն նամակ, ազդեցություն կթողնի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը