28 11 2020

Մեր հասարակությունը պետք է որոշի՝ ընտրում է պետություն ունենալ, թե՝ Փաշինյանին․ Արեգնազ Մանուկյան



Կանգնած ենք երկիր, պետություն, պետականություն կորցնելու նախաշեմին, ու կա ժողովրդի մի հատված, որ մինչև հիմա չի հասկանում ամբողջ լրջությամբ, թե ինչի մեջ ենք մենք հիմա գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 7or.am կայքի գլխավոր խմբագիր Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Խմբագիրներն այսօր այցելել են կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին և մյուս քաղաքացիներին։

«Սկզբում Փաշինյանն ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա բացեիբաց հայտարարում է՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստան ընդհանրապես գոյություն չի ունենա»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ