Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու։ Ինչպես Գեղամն է ասել՝ նունիսկ չի էլ սպասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ով մի քանի այլ խմբագիրների հետ այցելել էր կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին և մյուս քաղաքացիներին։
«Հացադուլ հայտարարած գործիչներն էլ ասում են, որ այս պահին չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, համարում եմ, որ այս ծայրահեղ ճանապարհով փորձում են արթնացնել հասարակությանը»,- նշեց խմբագիրը։
Նա նշեց, որ իրենք վաղուց են միացած Գեղամ Մանուկյանի պահանջին իրենց գործունեությամբ. Այստեղ նստած չենք, բայց մեր դիրքերում պայքարում ենք, միանում ենք այդ կոչին, որ այո, պետք է հրաժարական տա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը