28 11 2020

«Եթե Ռուսաստանին են շնորհակալություն ասում, ուրեմն մեր զինվորին ուրացան» թեզը կեղծ օրակարգ է. Անժելա Էլիբեգովա

«Եթե Ռուսաստանին են շնորհակալություն ասում, ուրեմն մեր զինվորին ուրացան» թեզը կեղծ օրակարգ է. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«Եթե Ռուսաստանին են շնորհակալություն ասում, ուրեմն մեր զինվորին ուրացան» թեզը կեղծ օրակարգ է, կեղծ հակադրում, կեղծ հրահրվող ատելության ալիք։
Եթե Ստեփանակերտի մի դպրոցում շնորհակալություն են հայտնել, իրենց անվտանգությունը ապահովող, գերիների խնդրով զբաղվող, հումանիտար խնդիրներով զբաղվողին, դա բնավ չի նշանակում, որ հայ զինվորին շնորհակալ չեն։
Իրենք հայ զինվորին շնորհակալ են եղել ամեն օր 26 տարվա ընթացքում, նույնիսկ, երբ էստեղ արժեզրկվում էր բանակը, ուղղորդված քարոզ էր գնում զինվորականների դեմ, այնտեղ երբեք նման երևույթ չի եղել։  Զինվորը միշտ եղել է հարգված, իր արժեքը միշտ իմացել են, որովհետև իրենք են ապրել առաջնագծում։ Կարող է մենք ապահով Երևանում հաճախ մոռանայինք, բայց իրենք՝ երբեք։ Շնորհակալ լինելը խոսքով չի, նկարով չի։
Մի դպրոցի նկարի պատճառով իրենց էլ երբեք չօգնելու կոչերին ինչ պատասխանե՞ս: Վանեք, պառակտեք, տարանջատեք ու սնվեք էդ ատելությամբ, մինչև խեղդվեք ձեր թույնից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ