28 11 2020

Հանդիպում ենք այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 14։00-ին․ Կարին Տոնոյան

Հանդիպում ենք այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 14։00-ին․ Կարին Տոնոյան

Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր ժամը 14-ին տեղի է ունենալու մտավորականության հավաք։

Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը հավաքի մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է.

«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը.......

Վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով.......

Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:

Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ