Aysor.am-ը գրում է․ «Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։
Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», - ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։
Հիշեցնենք՝ երեկ բերձորցիներին ասել էին, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է լքեն տները, քանի որ Բերձորը հանձնում են Ադրբեջանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը