25 11 2020

«Մեկ Հայաստան»–ը բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին

«Մեկ Հայաստան»–ը բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կուսակցությունը մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին։

«Հարգելի լրագրողներ,

«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում, որը վաղը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին»,– գրել է նա:

Արթուր Ղազինյանը նաև տեղեկացրել է, որ վաղը նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, որում կներկայացնի պետական դավաճանության մասին հաղորդման հիմքերն ու առիթները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ