25 11 2020

Ադրբեջանցի խաղաղ բնակիչները ոգևորված չեն գրավված տարածքներ տեղափոխվելու մտքից, Էրդողանը կօգտվի դրանից. Պեգով

Ադրբեջանցի խաղաղ բնակիչները ոգևորված չեն գրավված տարածքներ տեղափոխվելու մտքից, Էրդողանը կօգտվի դրանից. Պեգով

Խոսելով Ղարաբաղի և Թուրքիայի դերակատարության մասին՝ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև որոշակի աշխարհաքաղաքական դասավորության վրա, որը կապված է Սիրիայի և այդ երկրում մարտական գոծողություններին ՌԴ-ի մասնակցության հետ: Այդ մասին Sputnik Армения-ի մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ ասել է ռազմական թղթակից, անկախ լրագրող Սեմյոն Պեգովը՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունի Թուրքիան Անդրկովկասի իր ծայրահեղական կոնտինգենտի հետ կապված:

«Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերն ակտիվորեն հարվածում են սիրիական Իդլիբում ահաբեկիչների դիքրերին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ միասին չեն հանձնի նրան այդ շրջանը: Թուրքերը վաղ թե ուշ դուրս կգան Սիրիայից, իսկ նման ծայրահեղականների կարիք Թուրքիայում քչերն ունեն: Ուստի այդ կոնտինգենտը կարող է պետք գալ Անդրկորվկասում»,-ասել է Պեգովը:

Բացի դա, ըստ ռազմական թղթակցի, ադրբեջանցի խաղաղ բնակիչները քաջ գիտակցում են, որ պատերազմը կարող է վերսկսվել և ոգևորված չեն գրավված տարածքներ տեղափոխվելու մտքից: «Այս ամենը ձեռնտու է Էրդողանին և նա դա կօգտագործի»,- կարծիք է հայտնել Պեգովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ