Զինվորների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական 1000 դրամները բավարար չեն շահառուների հատուցման համար: Այդ 1000 դրամները 3 հազար դարձնելու անհրաժեշտություն կա: Այս մասին նշեց Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Չեմ կարծում, թե կա անձ, ով այս պահին կարող է հստակ տվյալ ասել հիմնադրամի շահառուների թվի ավելացման հետ կապված: Անհայտ կորածների հետ կապված դեռ իրավականգործընթացներպետք է տեղիունենան: Վիրավորները դեռ շահառու չեն, նրանք պետք է հաշմանդամության կարգ ստանան, որը ժամանակ է պահանջում: Դեռ չգիտենք, թե վիրավորներից որքանը կստանան առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: Այդուհանդերձ, փաստն այն է, որ շահառուների թիվն ավելանում է, և որայս 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի կատարել հատուցում»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը