Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ երկրորդ շարասյունը երեքշաբթի ժամանել է Ստեփանակերտ:
Շարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից դուրս եկել սեփական նախաձեռնությամբ:
Գերատեսչական 20 «Կամազ» տրանսպորտային միջոց առաքել է 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ գնդակոծությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին հինգ տրանսպորտային միջոցով 45 տոննա շինանյութ էր հասցրել Ստեփանակերտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը