ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից։
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը