21 11 2020

Արտակ Եգանյանը և Էրիկ Պետրոսյանը ձեռք են բերել կարևոր փաստաթղթեր և զենք․ ՊԲ

Արտակ Եգանյանը և Էրիկ Պետրոսյանը ձեռք են բերել կարևոր փաստաթղթեր և զենք․ ՊԲ

Պաշտպանության բանակը հրապարակել է պատերազմի ժամանակ արձանագրված հերոսության դրվագներ:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը:

Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանըմայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը:

Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանն ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ:

Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի ԲոցինյանըՎարդան Վիլենի ԳալստյանըՀարութ Գառնիկի ՄնացականյանըԲորիս Արմենի Գալստյանըկրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանըավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը:

Փառք մեր հերոսներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ