20 11 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1667, մահվան՝ 40 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1667, մահվան՝ 40 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1667 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 123 646-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1900 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 10 դեպք։ Նոյեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 488 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2388-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2366 է, ընդհանուր առողջացածներինը՝ 90 754, փաստացի բուժվողներինը՝ 30 504 (մեկ օրում նվազել է 739-ով): Մեկ օրում արվել է 3796 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 480 445 թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ