18 11 2020

Մարտակերտի շրջանի մի քանի բնակավայրեր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

Մարտակերտի շրջանի մի քանի բնակավայրեր անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների․ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:

Այս օրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ»,- գրում է տեղեկատվական շտաբը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ