Հայաստանի ԶՈւ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր եւ միանշանակ կկանխեր Շուշիի գրավումը։ Այս մասին «Սոլովյով LIVE — ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում հայտարարել է Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։
«Արցախում պատերազմին Հայաստանի բանակը մասնակցել է բացառապես միջնորդավորված։ Եղել են ռազմական մասնագետներ, որոնք խորհրդատվություն են իրականացրել: Արցախի Պաշտպանության բանակի եւ Հայաստանի բանակի միջեւ փոխգործակցությունը շատ սերտ էր, բայց ես չեմ տեսել, որ, օրինակ, Հայաստանի բանակի որեւէ կորպուս առաջ շարժվեր եւ փակեր ճակատի ինչ-որ հատված։ Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում եւ ուղղակի պաշտպանում իրենց տները, եւ ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։ Բացարձակապես ակնհայտ է, որ եթե եւս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»,- շեշտել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը