17 11 2020

Դուք սրիկաների իշխանություն եք․ Եղեգանձոր որտեղ հարմար բլուր եք տեսել, սելֆի եք արել․ Մանթաշյան



Հիմա երբ մարդիկ տեսնում են, որ իրենց հայրենիքը վաճառվել է, ըմբոստանում են,  այդ մարդկանց ասում են՝ առաջնագիծը թողած, այստեղ նոր առաջնագիծ են բացել։ Իհարկե, այս պահին դուք մեզ համար հանդիսանում եք առաջնագիծ, որովհետեւ ինձ համար կապ չունի հայրենիքին թուրքի կողմից է վտանգ սպառնում, թե ներսից են հանձնում։ Եղեգնաձորից էն կողմ ոչ մեկդ չի եղել, որտեղ հարմար բլուր եք տեսել, սելֆի եք արել, եկել եք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Դուք սխալվել եք, ձեր սերունդների գնահատականը կտա պատմությունը, դուք դավաճանի խարանի առաջ եք կանգնել դուք ծախել եք հայրենիքը և հայ ազգը երբեք չի ներելու դավաճանին»,- ասաց Մանթաշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ