Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքում է նախարար Ռուստամ Բադասյանի՝ հրաժարական ներկայացնելու մասին լուրը։
Նշենք, որ տելեգրամի «Mediaport» ալիքը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում են գրել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նրանց դիմումները Փաշինյանին սեղանին են, նա փորձում է բանակցել գոնե ժամանակավոր դիմումները հետ վերցնելու համար», - գրված է հրապարակման մեջ։
Նշենք, որ այսօր հրաժարականի դիմում է է ներկայացրել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը