16 11 2020

Զորիկ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը, իսկ հիմա գնա Ազատության հրապարակ․ Միքայել Մինասյան

Զորիկ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը, իսկ հիմա գնա Ազատության հրապարակ․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց: Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:

Զորի’կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը:

Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:

Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարհիր, գնա Ազատության հրապարակ գնա, պատմիր դավաճանի արարքների մասին:

Պատմիր, որ ներվես:

Պատմիր, որ քեզ կարողանանք օգնել:

Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին:

Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողքին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ