16 11 2020

Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին․ Նիկոլ Փաշինյան



Հիմա որ տարածքների մասին այդքան խոսում ենք, իսկ ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել, վերջին երեսուն տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է վերանայենք  հայրենասիրության այն մոդելը, որ դրված է եղել մեր գիտակցության մեջ՝ փողը տամ բանակից ազատվեմ, ծննդի օրը վեր կենամ ոտի վրա մեր բանակից կենացը խմեմ, իմանալով որ թոռս էլ է ազատվելու բա մենք սրա մասին չենք մտածելու։ Բա ինչո՞վ ենք ապրել 30 տարի։ Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր։ Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի էր... Հիմա էլ ինձ ասում են, այ, Արցախի նախագահի երդման արարողությունն ինչի՞ Շուշիում արեցին։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Արցախի նախագահն իրավունք չունի ընդեղ միջոցառում անելու։ Այդտեղ ա հանձնվել Շուշին, երբ վերնագրերում գրվել ա, որ էստեղ ա, բայց մտքերում էդտեղ չի եղել։ Որովհետև եթե էդտեղ լինի, ըտենց հարց չէր ծագի։ Էդ էն ա, որ ասում ա՝ ուղտին նստած ինչի չեք կուզեկուզ ման եկել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամաասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ