13 11 2020

Պարտվել են իշխանությունները, զինվորը չի պարտվել. Տարոն Տոնոյան

Պարտվել են իշխանությունները, զինվորը չի պարտվել. Տարոն Տոնոյան

Նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ծոսեց նաև ազատամարտիկ, բժիշկ Տարոն Տոնոյանը: Նա իր ելույթում, մասնավորապես ասաց.

«Պատերազմի 44 օրերի ընթացքում, օր-օրի, երբ որ մեր վիճակն ավելի դժվարանում էր, ես որոշել էի չխոսել, բայց հիմա ես կխոսեմ, որովհետև ես չէի պատկերացնում, որ Ազատության հրապարակը Արցախի կորստից հետո այսքան քիչ մարդկանցով կլինի, ափսոսում եմ մեր տղերքի թափված արյան համար, որ մարդիկ իրենց տանը հանգիստ նստեն, քանի կրակը չի հասել իրենց տանը: Այսպես որ շարունակվի, կհասնի:

Մենք առաջին օրերին տվել ենք սարսափելի շատ կորուստներ, բայց նահանջել ենք ընդամենը մի քանի սանտիմետր:

Սա իշխանության կռիվ չէ, սա պոռթկում է հայրենիքի կորստի, հասկացեք, որ սրանով պատերազմը չի վերջանում, հասկացեք, որ երկուս ու կես տարի այս իշխանությունը փողոցային ստախոսի պես խաբել է մեզ: Իրենք փոխանակ ԱԹՍ-եր ձեռք բերեին, աղցաններ էին ցույց տալիս, թե տեսեք զինվորը սուրճ է խմում, սրանք շոումեններ էին:

Այն վարչապետը, որ արժանացել է մեր թշնամական երկրի նախագահի ծաղրանքին, չի կարող հետագայում գնալ և նստել բանակցությունների: Կանգնեք մինչև վերջ, մենք չենք ուզում ունենալ պրիմիտիվ սուտասան վարչապետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ