12 11 2020

Մանիկյուրով տղաների հագցնում են զինվորի համազգեստ, և ստիպում սպառնալիքներ հնչեցնել ընդդիմության հասցեին. ԲՀԿ



Եղունգները հարդարած մանիկյուրով տղաների հագցնում են զինվորի համազգեստ,  և ստիպում են լայվերի միջոցով, հարցազրույցների միջոցով սպառնալիքներ հնչեցնել ընդդիմության  ներկայացուցիչների վերաբերյալ՝ անձնական հաշվեհարդար իրականացնելով, Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Գոնե տանեիք այդ եղունգները արյունով ներծծված Արցախի հողում թաթախեիք, նոր բերեիք ուղիղ եթեր մտցնեիք: Լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա»,-ասաց Տոնոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ