11 11 2020

Իշխանական պատգամավորը ներողություն է խնդրում

Իշխանական պատգամավորը ներողություն է խնդրում

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի վերջին անգամ Դադիվանքում... չեմ հավատում, որ էլ չենք գալու այստեղ։( չեմ ուզում հավատալ...

Մոմ վառեցի մեր վիրավոր հայրենիքի ապագայի, անխուսափելի հզորացման, վերակառուցման համար՝ ապագա հաղթանակների անուղղելի լավատեսությամբ։ Մեր վիրավորներին շուտ ապաքինում, զինվորներին՝ ուժ ու կորով, փախստական դարձած մեր հայրենակիցներին՝ համբերություն, զոհված հերոսներին՝ հավերժ փառք։

Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ