11 11 2020

Արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ. ՄԻՊ

Արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ