10 11 2020

Հանրությունը սնվում էր Արծրուն Հովհաննիսյանի շաքարակալած ինֆորմացիայով․ Նաիրա Զոհրաբյան



Ոչ, անակնկալ չէր, ցավոք մեզ համար պատերազմի վերջին օրերին տեսանելի էր, որ ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը կանգնեցնելու է Հայաստանին ու Արցախին այս իրավիճակի առջև։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք փորձեցինք ահազանգել, մենք երկու անգամ գրավոր դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդիպում, որովհետև մենք տեսնում էինք, թե ինչ է ճակատում կատարվում, ինչ տարածքներ ենք կորցնում և երբ իշխանական քարոզիչները հերոսաբար ստում էին, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ընդամենը մեկ ժամ առաջ Արցախի նախագահը պաշտոնապես հաստատեց, որ Շուշին մասնակի մենք կորցրել ենք նոյեմբերի 5-ին, իսկ ամբողջապես՝ նոյեմբերի 7-ին։ Առ այսօր իշխանությունը ստում է, որ Շուշիի  համար մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ