10 11 2020

Քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ էլ կռվել չենք կարողանում. Իշխան Սաղաթելյան



Երբ մեր զինվորը կռվում էր սահմանին, նա մեկ օր առաջ կոչ էր անում կռվել, պայքարել հայրենիքի համար, հաջորդ օրը կոչ էր անում, որ մենք գնալու ենք ցավոտ զիջումների։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև հոկտեմբերի 19-ին, կառավարությունում տեղի ունեցած արտախորհդարանական ուժերի հետ հանդիպման մասին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյաննն իրենց ասել էր, որ մենք կռվել չենք կարողանում. «Մի շարք մեղքեր բարդելով բանակի վրա, ասելով, որ մենք պետք է գնանք ծանր զիջումների, ներկայացրեց զիջումների մի պլան և ասաց, որ զինադադարին հասնելու համար սա ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն է։ Այդ հանդիպման ընթացքում ես հասկանալի լեզվով ներկայացրեցի ՀՅԴ-ի տեսակետը և ասացի, որ սա Հայաստանի կործանման ճանապարհն է և դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի։ Մենք այդ ժամանակ դրա մասին հրապարակային չասացինք, որովհետև երկիրը պատերազմական դրության մեջ է և Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է խոսի և հասարակությանը բացատրի իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ 35 օր պետական ողջ համակարգը խաբել և ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով, երբ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք պնդում էին հակառակը և պնդում էին, որ հաղթել ենք»:

Մանամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ