10 11 2020

Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ



Կողմ էի, որովհետև հուսահատված  չէի․ եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը, կյանքի գնով հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը։ Ամեն ինչ առջևում է։ Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ,  բայց կարողացել ենք հետագայում ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել, ճիշտ ճանապարհով ընթանալ, նաև հաջողություններ արձանագրել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իսկ ով է ասել, որ դրանով ավարտվում է  ամեն ինչ։ Դրանով սկսվում է։ Մենք ավելի սթափ որոշում կայացնելու  հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն, առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ։ Մեր ամենամեծ հակառակորդը եղելէ  պառակտումն ու խուճապը»,- ասաց Հարությունյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ