10 11 2020

Աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որտեղ 43 օր «Հաղթում ենք» գոռալուց հետո, կապիտուլյացիայի համաձայնագիր են ստորագրում․ Ալեն Ղևոնդյան

Աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որտեղ 43 օր «Հաղթում ենք» գոռալուց հետո, կապիտուլյացիայի համաձայնագիր են ստորագրում․ Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում կա՞ արդյոք մեկ այլ երկիր, որտեղ 43 օր «Հաղթում ենք» գոռալուց հետո, կապիտուլյացիայի համաձայնագիր են ստորագրում։
Հիշո՞ւմ եք, չէ՞, դուք էդ «հաղթանակին» հավատում էիք։

Ու ձեզ մոտ հարց չէր առաջանում, ո՞նց կարելի է հաղթելով հողեր հանձնելով ու հասնելով նրան, ինչ ունենք Շուշիում։ Չէ՛, իհարկե, որտեղից առաջանար։ Ամեն բան «հոյակապ» էր։

Սթափության կոչ անող իմ նմաններին էլ «պարտության քարոզիչ» էիք անվանում։

Այ էսպես հավատալով էլ եկաք֊ հասանք էս վիճակին՝ Արցախի կապիտուլյացիայի համաձայնագրին։
Խելքներդ գլուխներդ հավաքեք վերջապես։
Սակայն էդ մանիպուլյացիաները դեռ շարունակվելում են այն նույն քարոզչական թեզերով, ինչ երեք տարի առաջ էր՝ թալանածը հետ բերելու, հողեր ծախելու և այլնի մասով։

Այ հիմա մտածելու ու քայլ անելու ժամն է եկել։

Արժանապատիվների համար պետությունն է արժեք։

Իշխանությունը միայն միջոց է։

Մի բան էլ. մի շտապեք անվերապահ աջակցությունները հայտնել ինչ-որ մարդկանց, վերջում կարող է ստացվել, որ դու անվերապահ աջակցում եք կապիտուլյացիա ստորագրողին։

Ինչևէ։ Իրավիճակը պետք է փոխել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ