Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները՝ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը