Հաջողությամբ հանձնեցինք մարտական պատրաստության քննությունը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրառմանը կից ներկայացնելով տեսանյութը:
Ավելի վաղ վարչապետի տիկինը հայտարարել էր, որ 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում՝ ինքը, կսկսեն զինվորական պարապմունքներ:
«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։
Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու», - գրել էր Աննա Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը