2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի վրա ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմը աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց միջազգային ճանաչում չունեցող Արցախի մասին։ Աշխարհի տարբեր երկրներում և քաղաքներում տեղի հայ բնակչությունը բողոքի ակցիներ է կազմակերպում՝ պահանջելով անտարբեր չմնալ Արցախում տեղի ունեցողին, առերեսվել իրողությանը, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է։
Այս պատերազմը, ողջ աշխարհում հայերի բարձրացրած բողոքի ձայնը առիթ դարձան, որ տարբեր պետությունների քաղաքներ և նահանգներ ընդունեն, որ Արցախն անկախ պետություն է։
Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի անկախությունը ճանաչած քաղաքներն ու նահանգները։
ԱՄՆ
Ֆորտ Լի (Նյու Ջերսի նահանգ) - 22.10.2020թ.
Ֆաուլեր (Կալիֆոռնիա նահանգ) - 22.10.2020թ․
Գլենդել (Կալիֆոռնիա նահանգ) - 28.10.2020թ․
Էնգլվուդ-Քլիֆս (Նյու Ջերսի նահանգ) - 05.11.2020թ․
Ֆրանսիա
Ալֆորվիլ - 09.10.2020թ․
Լիմոնե - 18.10.2020թ․
Կորսիկա երկրամաս- 07.11.2020
Իտալիա
Չերքիարա դի Կալաբրիա - 28.10.2020թ․
Պալերմո - 03.11.2020թ․
Ավստրալիա
Նոր Հարավային Ուելս նահանգ - 22.10.2020թ․
Գվատեմալա
Սայախչե - 24.10.2020թ․
Իսպանիա
Ամպոստա (Կատալոնիա) - 30.10.2020թ․
Բերգա (Կատալոնիա) - 06.11.2020թ.
Ուրուգվայ
Փայսանդու – 06․11․2020թ․
Նշենք, որ ինֆոգրաֆիկան արդեն պատրաստված էր, երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ևս ճանաչել է Արցախի անկախությունը։
Հուսանք՝ Արցախի հանարապետության միջազգայնորեն ճանաչումը շարունակական կլինի` արդեն պետությունների մակարդակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը