03 11 2020

Եթե Արցախը պարտվի, կպարտվի նաև Եվրոպան. Փարիզի փոխքաղաքապետ

Եթե Արցախը պարտվի, կպարտվի նաև Եվրոպան. Փարիզի փոխքաղաքապետ

Եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի: Այս մասին «Nation News»-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը, հայտնում է Infoteka24-ը:

Նա նշել է, որ այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում`«մենք հայեր ենք փնտրում, մենք հայեր ենք որսում» կոչերով: Սա, նրա խոսքով, միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը փորձում են այս կերպ խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանք պետք է ատելություն սերմանեն հայերի նկատմամբ», - ասել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ