Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները այսպես նրանք իրենց դժգոհություն են հայտնում միջազգային կառույցին։
«Մինչև հիմա երբ գալիս էինք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, մեր մտահոգությունները բարձրաձայնելու, փաստեր տրամադրելու համար, հաջորդ օրն ինչ որ արձագանք լինում էր, կամ գրասենյակի ղեկավարն այցելում էր քաղաքացիական վիրավորներին։ Երեկվա այցից հետո ևս հերթական հայտարարությունը եղավ, սակայն դա մեզ բացարձակապես չի գոհացնում։ Մեր պահանջն է՝ գործել, այլապես այս երկրում անելիք չունեն։ Այս ամենը, ինչ արվում է այսօր, հայ հասարակության պատասխանն է իրենց լռությանը։ Տպավորություն է, որ այս կառույցը վաղուց է մահացած, մենք նոր ենք ի հիշատակ իրեն հարգանքի տուրք մատուցում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը