«Իշխանության հրաժարական պահանջելը պետք է դիտարկել համապատասխան դիսպոզիցիայից, թե ինչպես է այն սահմանված: Եթե այնտեղ տեսնում ենք որոշակի բռնության կոչեր, ապա Քրեական օրենսգրքի 300 և 301 հոդվածների համաձայն, բռնի տապալման կոչը քրեական պատասխանատվություն է ենթադրում, իսկ եթե չկա բռնի տապալման կոչեր, բնականաբար, քրեական օրենսգրքով հնարավոր չէ որևէ գործողություններ իրականացնել»,- պատասխանելով իշխանափոխության հրապարակային կոչերին ոստիկանության արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նոր փոփոխություններից հետո ստիկանությունն ամենօրյա և ամենժամյա մոնիթորինգ է իրականացնում սոցցանցերում և էլեկտրոնային հրապարակումներում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը