30 10 2020

Ռուսական ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

Ռուսական ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 29-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 12 հոդված, 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 8-ը՝ հայկական կողմինը, 1-ը՝ հակամարտության վերաբերյալ չեզոք բնույթի նյութ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 17 հոդված, 1-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումն է, 8-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 7-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 55 հոդված, 19-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 32-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 2-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 20 հոդված, 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 10-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 7 նյութից 4-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 34 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 14-ը՝ հայկական կողմինը, 14-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 14 նյութից 13-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՌԻԱ Նովոստի»- ի հետ զրույցում  «Տաշիր» ընկերությունների զարգացման խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է, որ պատրաստվում է վերակառուցել Ադրբեջանի կողմից գնդակոծված Ստեփանակերտի ծննդատունը։

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ «վաղուց ժամանակն է, որ Թրամփը ուղիղ համագործակցի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների հետ, որպեսզի հաջողվի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհապաղ ապաԷսկալացման և Ադրբեջանի հարձակողական գործողությունների դադարեցման»։

Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանին խորապես մտահոգում է Ղարաբաղյան հակամարտության մեջ Մերձավոր Արևելքից վարձկանների ակտիվացող ներգրավումը։

Վերլուծականներից մեկում նշված է․ «ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, Արցախի ուղղությամբ գործում են որպես մրցակից-գործընկերներ։ Արդյունքում հնարավոր է, որ Թուրքիան կորցնի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների նկատմամբ։ Նման պայմաններում Ալիևի համար լավագույն տարբերակը բանակցությունների վերադարձն ու հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերակենդանացումն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ