Պետությունը գումար կհատկացնի այս օրերին հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի կարողանան անմահացած հերոսների հուղարկավորությունը, տապանաքարի ծախսերը պատշաճ իրականացնել:
Պետք է ընդգծել, որ մահվան նպաստի տեսքով 700 հազարական դրամներըկարող են ստանալ ոչ միայն զինվորականների ընտանիքները, այլև բոլոր այն զոհված կամ ծառայության ընթացքում մահացած կամավորագրվածների ընտանիքները, որոնք պահանջված փաստաթղթերով կմոտենան սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող պետական ծառայության տորաբաժանումներ:
Yerevan.Today-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հստակեցրեց հատուցման փոխանցման կարգը:
Ըստ այդմ, գումարը ստանալու համար մեր հայրենակիցները դիմումը պետք է ներկայացնեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչությունում, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններում: Իսկ գումարը զոհվածի ընտանիքը կստանա մեկօրյա ժամկետում:
Պահանջվող փաստաթղթերն են ՝ մահվան վկայական, դիմող անձի անձնագիրը ու սոցքարտ կամ դրա բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք:
Նշենք, որ այս պահի դրությամբ վճարման ուղարկվել է 380 զինվորականի ու կամավորի թաղման նպաստ:
Դիմումի լրացշման ձևը ներկայացված է կից հավելվածում:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը