24 10 2020

Թող աշխարհը հանկարծ չմտածի, որ Արցախի կինը կարողանում է միայն ժենգյալով հաց թխել. Լիանա Ադամյան



Մի քանի օր է, ինչ Արցախի կանայք համախմբվել են և ստեղծել «Արցախի կանանց նախաձեռնող խումբ», որը միջազգային տարբեր կազմակերպությունների մոտ բողոքի ակցիաներ է իրականացնում: Նպատակը իրական իրավիճակը ցույց տալն է և համարժեք պատասխան ստանալը միջազգային կառույցների կողմից: «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Լիանա Ադամյանի խոսքով՝ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի կանայք տնային տնտեսուհիներ չեն, այլ իրենց տղամարդկանց հետ կողք կողքի պատրաստ են պայքարել իրենց հողն ու հայրենիքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ