Ինչքան կենդանի միս ունեն, նետել են ճակատ և այդ կենդանի մսերը սպառնում են մեր անվտանգությանը, ավերում են մեր շեներն ու քաղաքները, խաղաղ բնակչության հետ հաշվի չեն նստում՝ ոչ իրենց, և ոչ՝ մեր։ Այս մասի ն լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Խոսելով Ադրբեջանին սպառազինող Իսրայելի մասին՝ գեներալ-մայորն ասաց. «Ոչ մի հումանիտար հրադադար, ոչ մի եվրոպական, ամերիկյան, կամ համաշխարհային տիեզերական սպառնալիքներ և ընդունած բանաձևեր չեն գործում: Գործում է միայն Էրդողան-ահաբեկիչ և Էրդողան-բանդա՝ Հորդանանից մինչև Պակիստան, ինչպես նաև, որքան էլ զազրելի է, իսրայելական մասնակցությամբ դաշնակիցներ, որոնց մասին կյանքում չէինք մտածի: Այն ժողովրդին, որ ժամանակին՝ թե՛ Հայրենական պատերազմի և թե՛ կոտորածների ժամանակ փրկել և անհայտ պահել են մեր հայրերը, ինչպես Դրոն մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա և փրկեց գերմանացիների ձեռքից, այսօր կարող են ձեռք բարձրացնել և ասել, թե իրենց հողն է, իրենք պիտի վերցնեն՝ չիմանալով, թե իրենց հողը որն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը