Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը:
Հորդորում ենք.
խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց,
բոլոր վճարումներն իրականացնել բացառապես Telcell, EasyPay, IDram, MobiDram վճարահաշվարկային տերմինալների, E-payments, ArCa վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով,
դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:
ԲԱՑԱՌԱՊԵՍ արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:
Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը