«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ ամենամյա հեռուստամարաթոնը կայանալու է նոյեմբերի 26-ին, բայց այս ընթացքում փոքր նմանատիպ դրամահավաքներ են լինելու:
Նա նաև տեղեկացրեց, որ սկսում են նոր համազգային շարժում է, որն անվանել են «50+»:
«Այն նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և դեպի Հայաստան ու Արցախ դրամական մշտական հոսք է ապահովելու», - նշեց Արշամյանը:
Հայկակ Արշամյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներից մեր հայրենակիցները դիմում ու պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն Հայաստան, այլ գրանցվեն հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն հիմնադրամին։
«Ուղղակի պատկերացրեք, որ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, ապա մենք ամեն ամիս հիմնադրամում կունենանք 50 մլն դոլար, եթե վերցնում ենք 50 դոլարը որպես չափանիշ։ Եվ դրա շնորհիվ մենք տարեկան կունանանք մոտավորապես կես միլիարդ դոլար։ Այս 50-ը մի ընդունեք որպես թիվ, սա սիմվոլիկ է, սկզբունքը հետևյալն է՝ 50 գումարած 50։ Դրանով մենք նոր թափ կհաղորդենք դրամահավաքին, որն ուղղվելու է թիկունքի ամրապնդմանը։ Սա կնպաստի հաղթանակից հետո Արցախի վերակերտմանը։ Եկեք միանանք ու ուս ուսի տանք, սարերը շարժենք ու ունենանք զարգացած, կայուն հայրենիք, որը կծառայի բոլորիդ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը