Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:
ՀԻՇԵ՛Ք` բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը